Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ՝ ընդդեմ հայկական պետության

Կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ՝ ընդդեմ հայկական պետության
06.02.2026 | 15:31

Իլհամ Ալիևի գործողությունների մեջ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա։ Ինքը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց, այդ հարցում Փաշինյանը իր լավագույն գործընկերն է տևական ժամանակ։ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարին օգնել է մաքրվել ագրեսիվ պատերազմի, ցեղասպանական գործողությունների, ռազմական հանցագործությունների, տարածքների օկուպացիայի, մշակութային ցեղասպանության թեմաներից։ Օգնել է աշխարհում հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»։ Փաշինյանի անսպառ լավություններն Ալիևին զուգահեռվում են Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարով, հայկական ինքնության, պատմության, խորհրդանիշների դեմ հռչակված արգահատելի, շատ վտանգավոր պատերազմով։

Ի պատասխան Փաշինյանի մատուցած ծառայությունների՝ Ալիևը շարունակում է հնարավորինս ոտնահարել հայ ժողովրդի արժանապատվությունը, շինծու «դատավարությունների» թեման կարևոր կռվան է այդ հարցում, դրան գումարվում է «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող զավթողական ծրագիրը և պետական մակարդակով էթնիկ հայի դեմ ատելության մշտական քարոզը։

Իրականում, հայ ժողովուրդը հավաքական առումով մշտապես ձգտել է խաղաղության, մեզ պետք չէ համոզել, որ խաղաղությունը լավ բան է, քանի որ ցանկացած մարդ ասում է՝ խաղաղություն լինի, մնացածը կլուծենք։ Բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա, կա հարաբերական անդորր, կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ՝ ընդդեմ հայկական պետության, ինքնության, հնարավոր հզորացման։ Իսկ առանց հզորացման չի կարող լինել կայուն և երկարատև խաղաղություն։

Հարցի լուծման բանալին հայ հանրության ձեռքին է, հատկապես նրանց ձեռքին, ովքեր այսօր անջատել են լրահոսը, ապրում են իրենց սովորական հոգսերով. հենց այդ մարդկանց քաղաքական ակտիվացման խնդիր պետք է դնի այն ընդդիմադիր ուժը, գործիչը, ով հավակնում է լինել ապագա ղեկավարությունը։ Հենց այդ մարդկանց սրտերը տանող ուղին պետք է գտնել, այն մարդկանց, որոնց տևական ժամանակ հոգնեցրել ու զզվեցրել են՝ սովորեցնելով, թե քաղաքականությունը դա բարոյազրկության ու անսկզբունքայնության մասին է։ Պետք է ընկալում փոխել և բովանդակություն բերել դաշտ։ Ուրախ եմ նկատել, որ դրա միտումները կան։ Մնում է շարունակել համառ աշխատանք տանել այդ ուղղությամբ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4093

Մեկնաբանություններ